Խորվաթիայի նախագահն արժանացել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչման22 մայիսի 2009 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստան կատարած այցի շրջանակներում Ստեֆան Մեսիչը մայիսի 22-ին հանդիպել է ԵՊՀ պրոֆեսորների ու ուսանողների հետ: Ողջունելով հյուրին` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշել է, որ Խորվաթիայի նախագահի այցը Հայաստան կարող է լուրջ հիմք հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացման ու խորացման համար: «Մենք վստահ ենք, որ Խորվաթիայի նախագահի այցը մեր երկիր մեկ քայլ առաջ կհանդիսանա մեր երկրների միջեւ համագործակցության զարգացման համար տարբեր ոլորտներում, մասնավորապես, կրթության եւ գիտության ոլորտում»,-հայտարարել է Արամ Սիմոնյանը: ԵՊՀ Գիտական խորհրդի որոշմամբ, Խորվաթիայի նախագահը պարգեւատրվեց համալսարանի ոսկե մեդալով եւ ստացավ ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում: Իր ելույթում Խորվաթիայի նախագահը սեղմ պատմեց Խորվաթիայի պատմության մասին, արտաքին քաղաքականության գերակայությունների մասին եւ պատասխանեց հարցերին: «Հայ-խորվաթական հարաբերություններում լուրջ ներուժ կա, որը զարգացման կարիք ունի: Այս առումով ես կարեւորում եմ երկկողմ այցերն ու հանդիպումները»,-հայտարարել է Խորվաթիայի նախագահը: Մեսիչը գոհունակությամբ նշել է հայ խորհրդարանականների մտադրությունը ստեղծել Հայաստան-Խորվաթիա բարեկամական խումբը ՀՀ ԱԺ-ում եւ հույս է հայտնել, որ Խորվաթիայի խորհրդարանականները կհետեւեն իրենց հայ գործընկերների օրինակին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |