Եվրահանձնաժողովում նոր կառույց կզբաղվի ՀՀ–ին, Ադրբեջանին և Բելառուսին աջակցության հարցերով

Եվրահանձնաժողովում նոր կառույց կզբաղվի ՀՀ–ին, Ադրբեջանին և Բելառուսին աջակցության հարցերով

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը փետրվարի 1-ից գործարկվել է Ընդլայնման և Արևելյան հարևանության հարցերով նոր գլխավոր տնօրինությունը, որի պատասխանատվության շրջանակը ներառում է թեկնածու և ԵՄ անդամակցության հավակնող երկրները՝ ընդլայնման և բանակցային գործընթացների շրջանակում։

Նոր կառույցը կընդլայնի ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցության շրջանակը՝ ընդգրկելով նաև Արևելյան հարևանության ծրագրում ներգրավված պետություններին, որոնց թվում են Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը, հայտնում է Եվրահանձնաժողովը։

Ընդլայնման և Արևելյան հարևանության հարցերով նոր գլխավոր տնօրինությունը, ի թիվս այլ հարցերի, զբաղվելու է նաև ԵՄ անդամ երկրներում հաղորդակցման հարցերով, ինչպես նաև գործընկեր պետություններին ԵՄ ընդլայնման առավելությունների մասին իրազեկելով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---