Փաշինյան. Պատերազմում պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն![]() 4 փետրվարի 2025 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն, հայտնում է Auroranews.am-ը։ «Ես չէի ուզի նաև, որ մենք այս վերլուծությունների արդյունքում գանք այն եզրակացության, որ մեր ընկած նահատակների զոհողությունը ոչնչի մասին է եղել։ Ես համաձայն չեմ այդ դիրքորոշման հետ։ Այդ զոհողությունները Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար են եղել և հիմա պետք է կենտրոնանանք այդ զոհողության հնարավորությունը օգտագործելու վրա»,- նշել է Փաշինյանը։ Փետրվարի 1-ին Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու Միջազգային կրոնական ազատության 5-րդ ամենամյա գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |