ԶՊՄԿ-ի ղեկավարության և աշխատակիցների հանդիպումն ավարտվել է ապարդյուն![]() 5 փետրվարի 2025 - 10:12 AMT PanARMENIAN.Net - Արդեն հինգ օր շարունակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և աշխատակիցների միջև ընթացող քննարկումներն ավարտվել են առանց որևէ որոշման։ Այդ մասին ասել է հանդիպմանը ներկա, գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը, հայտնում է «Ազատությունը»։ Գործադուլը դեռ չի դադարեցվել։ Կոմբինատի աշխատակիցները արդեն հինգ օր է՝ գործադուլ են անում՝ ղեկավարությունից պահանջելով բարձրացնել աշխատավարձերը և բարելավել աշխատանքային պայմանները։ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը հայտարարել է, որ գործադուլը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքին, մասնավորապես՝ դրա 74-րդ հոդվածին, ինչի հետևանքով խաթարվել է երկրի խոշորագույն հարկատուի բնականոն գործունեությունը։ Նշվել է, որ չարտոնված բողոքի պատճառով վնաս է կրում ԶՊՄԿ-ին առնչվող ամբողջ տնտեսական շղթան։ Կոմբինատի աշխատանքներն այս պահին դադարեցված են, քանի որ գործադուլի հետևանքով չեն գործում բաց հանքի, փականագործների վերանորոգման, հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամասերը։ Չի աշխատում նաև հարստացուցիչ ֆաբրիկան, որտեղ ստացվում է վերջնական արտադրանքը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |