Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել![]() 5 փետրվարի 2025 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Տեղեկացնում եմ, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,–ասվում է գրառման մեջ։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասել է, որ այս գործողությունները տեղի են ունեցել կոմիտեում քննվող վարույթի շրջանակում, հայտնում է «Լուրերը»։ Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն հրապարակվում։ «Լուրերին» հաջողվել է պարզել, որ ձերբակալվածները քաղաքապետարանի պաշտոնատար անձինք են։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |