Ադրբեջանցիները Ստեփանակերտում թալանում են հայերի տները![]() 5 փետրվարի 2025 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները թալանում են Ստեփանակերտի հայ բնակչության տները: Այս մասին ահազանգում է «Mountains of Karabakh» տելեգրամյան ալիքը, գրում է Region monitor-ը։ Նշվում է, որ ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ թալանով զբաղվում են ուսանողները: Հավանաբար այդ ուսանողները սովորում են Արցախի պետական համալսարանում, որը նույնպես վանդալիզմի զոհ է դարձել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը ձևափոխում է Արցախի պետական համալսարանի շենքը, որի ամբողջ երեսպատումը հեռացվել է. շենքի ամբողջ ճակատը պատած է տախտակամածերով: Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |