ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգում անդրադարձել է հայ ռազմագերիների հարցին![]() 5 փետրվարի 2025 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Քսավիե Բետելի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը։ Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությանն ու հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Առանձին անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում առկա իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերին։ 2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում կայացել է Արցախի ղեկավարների գործով դատավարության առաջին նիստը։ Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |