Միրզոյան․ Շարունակում ենք կարևոր քննարկումներն ԱՄՆ-ի հետ գործակցությունն արդյունավետ դարձնելու համար

Միրզոյան․ Շարունակում ենք կարևոր քննարկումներն ԱՄՆ-ի հետ գործակցությունն արդյունավետ դարձնելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, որն ուղեկցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, նշել է, որ շարունակվում են կարևոր քննարկումներն ԱՄՆ-ի հետ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

Նա հավելել է, որ Երևանը հավատարիմ է տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացմանը։

«Հիմնվելով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության վրա՝ մենք շարունակում ենք մեր ջանքերն ու կարևոր խոսակցությունները երկու երկրների միջև տնտեսության, առևտրի, անվտանգության և այլ ոլորտներում համագործակցությունն արդյունավետ դարձնելու համար։

«Ամուր հիմքի և գերազանց հեռանկարների շնորհիվ՝ մենք ձգտում ենք խորացնել կապերը և օգտվել նոր հնարավորություններից մեր ժողովուրդների համար»,–ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ելույթով հանդես եկել Ջորջթաունի համալսարանում։

 Ուշագրավ
---