ՀՀ օդանավակայաններում կներդրվեն բիոմետրիկ և նոր սերնդի սարքավորումներ![]() 6 փետրվարի 2025 - 13:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ օդանավակայաններում կներդրվեն բիոմետրիկ և նոր սերնդի սարքավորումներ։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում, հայտնում է Sputnik Արմենիան։ «Նախատեսվում է ներդնել մուտքի հսկողության կենսաչափակն սարքավորումներ և «Rapiscan RTT110» տիպի ուղեբեռների զննման նոր սերնդի սարքավորում, որը կապահովի ուղեբեռների 98%-ի զննում, իսկ 2%-ի զննումը, որը սարքավորումը ավտոմատ կուղարկի 2–րդ փուլ, կիրականացվի առանձին սարքավորմամբ»,– ասված է որոշման մեջ։ Սա հնարավորություն կտա օդանավակայաններում ապահովել ուղեբեռների արագ զննման ընթացակարգեր՝ լիարժեք պահպանելով ԻԿԱՕ-ի (Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն) կողմից սահմանված չափորոշիչները։ Որոշվել է նաև սահմանել քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի և օդանավի անձնակազմի անդամի վկայականների նոր ձևաչափեր, հայտնում է «Հետքը»։ Սահմանվել են նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ աշխատողների և այցելուների մուտքի համար հատկացվող անցագրերի տեսակները և ձևաչափերը։ Կառավարությունը որոշել է սահմանել քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի, օդանավի անձնակազմի անդամի վկայականի համար դիմած տեսուչների և օդաչուների, օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ անցագիր ստանալու համար դիմած անձանց բժշկական ստուգման պայմանները։ Պետք է հստակ լինի, որ այդ անձինք հաշվառված կամ գրանցված չեն նարկոլոգիական դիսպանսերներում և չունեն հոգեկան խանգարումներ, չեն տառապում թմրամոլությամբ, չեն օգտագործում թմրանյութեր և քիմիական հոգեմետ նյութեր։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |