Զատուլին․ Բաքուն փակում է «Ռուսական տունը», քանի որ Ղարաբաղից հետո այլևս ՌԴ կարիքը չունի![]() 7 փետրվարի 2025 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Բաքուն պահանջել է փակել Ռուսաստանի համագործակցության ներկայացուցչությունը՝ «Ռոսսոտրուդնիչեստվոն», քանի որ, «փակելով» Ղարաբաղի հարցը, Ադրբեջանի իշխանությունները նախապատվությունը տալիս են Թուրքիայի հետ համագործակցությանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը («Եդինայա Ռոսիա»)։ Նա հավելել է, որ Բաքուն փակում է «Ռուսական տունը», քանի որ «Լեռնային Ղարաբաղից հետո» այլևս ՌԴ կարիքը չունի, հայտնում է Sputnik Արմենիան։ «Ադրբեջանի իշխանությունների իրական քաղաքականությունն միանգամայն այլ է. նրանք Թուրքիայի դաշնակիցներն են և առաջ են մղում թուրքական շահերը՝ իրենց շահերի հետ մեկտեղ Կասպից ծովի տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում», — նշել է Զատուլինը։ Ավելի վաղ Ռուսաստանի համագործակցության գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովը հայտնել էր, որ Ադրբեջանի իշխանությունները պահանջել են փակել «Ռուսական տունը»՝ այն իրավաբանական գրանցում չունենալու պատճառով։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |