Նռանյան. Ճգնաժամի շնորհիվ պարզվել է Հայաստանի տնտեսության դեֆորմացման իրական պատկերը22 մայիսի 2009 - 21:54 AMT PanARMENIAN.Net - «Ճգնաժամի շնորհիվ պարզվել է Հայաստանի տնտեսության դեֆորմացման իրական պատկերը», - այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը: Նրա կարծիքով, Հայաստանում դեռ վաղ է խոսել ճգնաժամի մասին: Նռանյանը նաեւ ավելացրել է, որ Հայաստանում մեծ խնդիրներ կան տեղական առեւտրի հետ` տեղական արտադրողների վրա կառավարության գործադրած ճնշման պատճառով: «Հայաստանում հիմնականում զարգացած է սննդի եւ լեռնահանքային արդյունաբերությունը, որն ապահովում էր արտահանության մեծ մասը», - հայտարարել է նա: Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող մի քանի ընկերությունների փակումից հետո լեռնահանքային արդյունաբերությունը զգալի անկում է ապրել: «Ավելի ճիշտ կլինի, եթե կառավարությունն աջակցի եւ պաշտպանի մեր տնտեսությունը, այլ ոչ թե միջամտի տնտեսվարող սուբյեկտների գործերին», - հայտարարել է Արա Նռանյանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |