Ջալալ Հարությունյանը դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման![]() 7 փետրվարի 2025 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դատավճիռը, որով նա դատապարտվել է 5 տարի 6 ամսվա ազատազրկման: Այս տեղեկությունը հաստատել են դատախազությունից, հայտնում է «Լուրերը»։ Հանրային մեղադրողը միջնորդել էր Հարությունյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման: Դատախազությունից տեղեկացրել են, որ դատական ակտը ստանալուց հետո կքննարկի վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը: Պաշտպանության բանակի նախկին հրամանատարին մեղավոր են ճանաչել 44-օրյա պատերազմի ընթացքում՝ ռազմական դրության ժամանակաշրջանում, 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու համար, որի հետևանքով տեղի են ունեցել ծանր կորուստներ. Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող է զոհվել, իսկ մեկ զինվորական մինչ օրս համարվում է անհետ կորած։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |