Մոսկվայում տեղի է ունեցել պոնտական հույների ցեղասպանության հիշատակին նվիրված ցույց22 մայիսի 2009 - 22:01 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Հայերի միությունը (ՌՀՄ) պաշտպանել է Մոսկվայի հունական համայնքին եւ հարգել Թուրքիայում հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին ՌՀՄ մամլո ծառայությունը, Մոսկվայում Հաղթանակի հրապարակում Մոսկվայի հունական համայնքի կողմից կազմակերպված ցույց է տեղի ունեցել` նվիրված Օսմանյան Թուրքիայում մալազիական Պոնտոսի հույների ցեղասպանության Հիշատակի օրվան: Ռուսաստանի Հայերի միությունը պաշտպանել է այդ ակցիան` համերաշխություն հայտնելով Ռուսաստանի հունական համայնքի ներկայացուցիչներին:Այնպիսի օրերին, ինչպիսիք են Հայոց ցեղասպանության զոհերի Հիշատակի օրը եւ պոնտական հույների ցեղասպանության Հիշատակի օրը, ամբողջ աշխարհում կարելի է նկատել քրիստոնյա ժողովուրդների միասնություն եւ համերաշխություն, որոնք տուժել են Օսմանյան Թուրքիայում թուրքական իշխանությունների անմարդկային քաղաքականության հետեւանքով: Ցույցի ժամանակ ելույթ են ունեցել Մոսկվայի հունական համայնքի փոխնախագահ Ալբերտ Յանակովը եւ ՌՀՄ փոխնախագահ Լեւոն Ղուկասյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |