Հայաստանի ԿԲ շարունակում է վերաֆինանսավորման տոկոսադրույթի նվազեցումը` մինչեւ 6,25 տոկոս22 մայիսի 2009 - 22:27 AMT PanARMENIAN.Net - 2009 թ. մայիսի 22-ի նիստում Հայաստանի Կենտրոնական Բանկի Խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով` սահմանելով այն 6.25%:Ինչպես նշվում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ, Խորհուրդը փաստեց, որ գնաճի ընթացիկ զարգացումները համահունչ են նախանշված ուղղություններին եւ կանխատեսվող հորիզոնում այն կպահպանվի նպատակային միջակայքի սահմաններում: Խորհուրդը միակարծիք է, որ համաշխարհային պահանջարկի շարունակվող կրճատման հետեւանքով արտաքին եւ ներքին շուկաներում ձեւավորված ցածր գնաճային միջավայրի պահպանման, ինչպես նաեւ կանխատեսվածից ավելի խորը տնտեսական անկման պայմաններում, 2009 թ. մարտի սկզբին ազգային արժույթի արժեզրկման արդյունքում գնաճի` նպատակային թիրախը գերազանցելու ռիսկերի հետագա դրսեւորումները քիչ հավանական են: Խորհուրդը գտնում է, որ ստեղծված իրավիճակում առավել արդյունավետ է տնտեսական աճի աջակցման քաղաքականությանը նպաստել դրամավարկային պայմանների կտրուկ թուլացմամբ` ինչպես տոկոսադրույքների իջեցման, այնպես էլ առավել ակտիվ ծավալային ընդլայնում իրականացնելու միջոցով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |