Արմեն Գաբրիելյանը դուրս է եկել Բիլյարդի Եվրոպայի գավաթի եզրափակիչ փուլ

PanARMENIAN.Net - «Ազատ բուրգ» մարզաձեւում Բիլյարդի Եվրոպայի գավաթի երորրդ փուլում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արմեն Գաբրիելյանը դուրս է եկել 1/16-րդ եզրափակիչ: Մրցաշարի ընթացքում Գաբրիելյանը հաղթանակ է տարել Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հանդեպ, իսկ վերջին խաղում հաղթել է Ուկրաինան ներկայացնող իր հայրենակից Արայիկ Տեր-Իսայանին:



Եվրոպայի գավաթի երրորդ փուլն ընթանում է 2009 թվականի մայիսի 21-ից 24-ն Ուկրաինայի Խմելնիցկիյ քաղաքում: Գավաթի խաղարկությունն անցկացվում է բուրգի գծով Եվրոպայի կոմիտեի հովանու ներքո, Ուկրաինայի սպորտային բիլյարդի ֆեդերացիայի մասնակցությամբ:



Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Գաբրիելյանը Բիլյարդի Եվրոպայի գավաթի երորրդ փուլի 1/16-րդ եզրափակիչում ուժերը կչափի բելառուս մարզիկ Եվգենի Կուրտոյի հետ:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---