ԱԳՆ․ ՀՀ և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան![]() 11 փետրվարի 2025 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը, մեկնաբանելով տարածված լուրերը, հայտնել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան, տեղեկացնում է Արմենպրեսը։ «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան, լինելու պարագայում կտեղեկացնենք»,-նշել է Բադալյանը: Ավելի վաղ, հայկական լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել, թե, իբր, հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը մարտի 1-ից կբացվի, իսկ անցակետը կհսկեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության ուժերը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |