Սիմոնյան. Ադրբեջանի կեցվածքը խիստ մտահոգիչ է ՝ 3–րդ ամիսն է մեր առաջարկների պատասխանին ենք սպասում![]() 11 փետրվարի 2025 - 14:12 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում խիստ մտահոգիչ է համարել Ադրբեջանի կեցվածքը, որն արդեն 3–րդ ամիսն է՝ չի պատասխանում հայկական կողմի առաջարկներին։ Նա նշել է, որ հարցն ակտիվորեն քննարկվում է միջազգային գործընկերների հետ։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ Ադրբեջանը շարունակի մասնակցությունը խաղաղության գործընթացին, հայտնում է 1lurer.am-ը։ «Բոլորդ գիտեք, որ մենք փաթեթ ենք ներկայացրել, որի պատասխանը սպասում ենք, բայց մինչ օրս մենք պատասխան չենք ստացել։ Միգուցե դա կապ ունի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև սրված իրավիճակի հետ, չգիտեմ, բայց համենայն դեպս, հայկական կողմը սպասում է արձագանքի»,- ընդգծել է ԱԺ նախագահը։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բաքուն Մոսկվայի հետ քննարկո՞ւմ է բանակցվող փաստաթուղթը՝ Սիմոնյանը նշել է, որի չի կարող ասել։ «Ես չեմ կարող ասել, և նաև չեմ կարող բացառել որևիցե բան»,–ասել է նա։ Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է գիտակցի Հայաստանի և իր անկախության ու ինքնիշխանության միջև առկա փոխկապվածությունը։ «Կարծում եմ՝ ադրբեջանական կողմը հասկանում է, որ Հայաստանի անկախությունը, Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի ինքնիշխանության, անկախության ապագան և Ադրբեջանի ինքնիշխանությունը, դրա ապագան և այդ բոլոր հարցերը շատ փոխկապված են, և դա մեր ձեռքում է: Այսօր մենք պատմական շանս ունենք այդ հարցը մեկընդմիշտ լուծելու և մեր ժառանգներին խաղաղ համակեցություն ապահովելու»,- նշել է Սիմոնյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |