Հունաստանի ՊՆ ղեկավարը հերքել է ՀՀ–ին Ս-300 ԶՀՀ-ների փոխանցման մասին հրապարակումները![]() 12 փետրվարի 2025 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հերքել է տեղեկությունները, թե Աթենքը նախատեսում է Հայաստանին տրամադրել Ս-300 զենիթահրթիռային համալիրներ։ Նա այս հայտարարությամբ հանդես է եկել՝ պատասխանելով «Հունական լուծում» խորհրդարանական կուսակցության ղեկավար Կիրիակոս Վելոպուլոսի պատգամավորական հարցմանը, որը ներկայացվել էր դեռ 2024 թվականի դեկտեմբերի կեսերին, հայտնում է Sputnik Արմենիան։ Հարցման մեջ նշվում էր, որ ըստ որոշ հրապարակումների՝ Հունաստանի պաշտպանության նախարարությունը ծրագրում է շահագործումից հանել ռուսական արտադրության զենիթային համակարգերը, ներառյալ Ս-300-ները, և փոխարինել դրանք Իսրայելում կամ այլ երկրներում արտադրված նոր համակարգերով։ ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ գործընթացից հետո Հունաստանը կարող է փոխանցել այս միջոցները Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգին՝ «Ֆրանսիայի և այլ գործընկերների հետ ռազմավարական համագործակցության շրջանակում»։ Ի պատասխան այս հարցման՝ Դենդիասը նշել է. «Համապատասխան հարցին ի պատասխան հայտնում եմ, որ զենիթային սպառազինության համակարգերը երրորդ երկրներին հանձնելու մասին որոշում չի կայացվել: Ամեն դեպքում, Ազգային պաշտպանության նախարարության քաղաքականության գլխավոր չափանիշը Հունաստանի տարածքի ցանկացած կետում երկրի պաշտպանունակությունն ամբողջ ծավալով պահպանելն է»։ Ավելի վաղ հունական որտալը տեղեկացրել էր, որ Հունաստանը նախատեսում է Հայաստանին փոխանցել «Ս-300», «Տոր-Մ1» և «Օսա-ԱԿՄ» զենիթահրթիռային համալիրներ։ Այս հարցի վերաբերյալ նոյեմբերի 27-ին մեկնաբանություն էր տվել նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հայտարարելով, որ Հունաստանից Հայաստանին ռուսական արտադրության զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու վերաբերյալ Մոսկվան որևէ դիմում չի ստացել։ Նա ընդգծել էր, որ երկկողմ միջկառավարական համաձայնագրերը արգելում են առանց Ռուսաստանի համաձայնության այդ տեխնիկայի վերաարտահանումը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |