Մակունցը կոնգրեսական Ջեֆ Հըրդին է ներկայացրել տարածաշրջանային իրավիճակը

Մակունցը կոնգրեսական Ջեֆ Հըրդին է ներկայացրել տարածաշրջանային իրավիճակը

PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ջեֆ Հըրդի (Հանրապետական, Կոլորադո) հետ, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցի մասին, ամփոփ ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։ Նա նաև կարևորել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացումը։

Բացի այդ, հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Կոլորադոյի հայ համայնքին։

Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ՝ ամրապնդելով երկու երկրների համագործակցությունը։ Բլինքենը կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել էր, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ–ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---