Բաքվում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը![]() 13 փետրվարի 2025 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 13–ին Բաքվում կշարունակվի Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը։ Նախորդ նիստի ժամանակ ընթերցվել է մեղադրական եզրակացության վերջնական մասը։ Փաստաթղթի մեծ ծավալի պատճառով դատարանը որոշում է կայացրել շարունակել դրա ընթերցումը հաջորդ նիստի ընթացքում, գրում է Trend-ը։ Նախորդ նիստում Վարդանյանը դատարանին մեղադրել էր կանխակալության մեջ՝ հայտարարելով, որ Բաքվի ռազմական դատարանի դատավորները շահագրգռված են իր քրեական հետապնդմամբ և բողոք է ներկայացրել դատարանի կազմի դեմ։ Նրա միջնորդությունը մերժվել է Ավելի վաղ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը որոշ մանրամասներ էր հայտնել Ռուբեն Վարդանյանի դատավարությունից, որը Վարդանյանի ընտանիքին է փոխանցել տեղի փաստաբանը։ Նա հայտնել էր, որ բացի նրանից, որ շինծու գործը պարունակում է 422 հատոր ադրբեջաներենով, պարզվել է, որ նրան հատկացված թարգմանիչը, որը պետք է գործի նյութերի գոնե բանավոր թարգմանություն ապահովեր (քանի որ գրավոր թարգմանություն, անգամ՝ նշումներ անել թույլ չեն տալիս), անգամ նորմալ բանավոր թարգմանություն չի ապահովել և լրջագույն սխալներ է թույլ տվել: Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Նրա դեմ առաջադրվել է մոտ 45 նոր մեղադրանք՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 հոդվածներով, և նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Հունվարի 27-ին դատարանը հրաժարվել է նրան տեղափոխել տնային կալանքի։ Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |