ՀՀ բուժհաստատություններում ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն այլևս չեն անի![]() 13 փետրվարի 2025 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստում ընդունված որոշման համաձայն՝ Հայաստանի հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները կդադարեն իրականացնել ֆլյուորոգրաֆիկ հետազոտություններ, իսկ համապատասխան սարքավորումները դուրս կգան շահագործումից։ Այս քայլն իրականացվել է՝ հաշվի առնելով առողջապահության նախարարության եզրակացությունը, համաձայն որի՝ ֆլյուորոգրաֆիան այլևս չի համապատասխանում բժշկագիտության ներկայիս պահանջներին, հայտնում է Sputnik Արմենիան։ Այս հետազոտության ախտորոշիչ արդյունավետությունը համարվում է ցածր, քանի որ որոշ հիվանդությունների հայտնաբերման համար անհրաժեշտություն է առաջանում կիրառել լրացուցիչ ռենտգենաբանական կամ ճառագայթային այլ հետազոտություններ, օրինակ՝ թվային ռենտգեն կամ համակարգչային տոմոգրաֆիա։ Բացի այդ, տեխնոլոգիաների առաջընթացի շնորհիվ թվային ռենտգեն սարքերի առաջացրած ճառագայթային ծանրաբեռնվածությունը զգալիորեն նվազել է՝ հասնելով ֆլյուորոգրաֆ սարքերի մակարդակին։ Նույնը վերաբերում է նաև համակարգչային տոմոգրաֆիային։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |