Հովիկ Աղազարյանը չի մասնակցել ԵՄ անդամակցության մեկնարկի քվեարկությանը![]() 13 փետրվարի 2025 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի մասնակցել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քվեարկությանը, ինչը պարզ է դառնում խորհրդարանի պաշտոնական կայքից, հայտնում է Factor.am-ը: Ավելի վաղ, Factor TV-ի եթերում Աղազարյանը հայտնել էր, որ պատրաստվում է դեմ քվեարկել՝ ներկայացնելով իր դիրքորոշումը։ «Այդ ճանապարհը ճիշտ ճանապարհ չի։ Մենք ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքի մեջ ենք, ում զորքերը կանգնած են մեր սահմանին, գտնվում է պատերազմի մեջ, քո դաշնակիցը գտնվում է պատերազմի մեջ և դու կատարում ես այդպիսի քայլ»,– նշել էր պատգամավորը։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է քաղաքացիական նախաձեռնության կարգով։ Օրինագծին կողմ է արտահայտվել 63 պատգամավոր, դեմ՝ 7։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը։ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը ավելի վաղ հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու նախագծին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |