ՀՀ-ն հերքելու է Ադրբեջանի անհիմն պահանջները, ներառյալ՝ փոխհատուցման![]() 14 փետրվարի 2025 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հերքելու է Ադրբեջանի անհիմն պահանջները, ներառյալ՝ փոխհատուցման պահանջը, հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից՝ անդրադառնալով ՀՀ դեմ Ադրբեջանի ներկայացրած հայցադիմումին։ 2025թ․ փետրվարի 12-ին ՀՀ–ն ստացել է 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում հարուցված արբիտրաժային գործով Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված հայցադիմումը։ Սա բխում է արբիտրաժային տրիբունալի կողմից հաստատված ընթացակարգային օրացույցից՝ սահմանված 2024 թվականի ապրիլի 12-ի առաջին դատավարական լսումից հետո, որի ընթացքում կայացվել են ՀՀ համար բարենպաստ մի շարք որոշումներ։ Նշվում է, որ Հայաստանը շարունակելու է վճռականորեն պաշտպանել իր դիրքորոշումը տվյալ վարույթում։ «Ադրբեջանի ներկայացրած իրավական դիրքորոշումը հիմնված է Բեռնի կոնվենցիայի այնպիսի մեկնաբանության և կիրառման վրա, որը չի համընկնում դրա նպատակների և առարկայի հետ, այն է՝ խթանել պետությունների միջև համագործակցությունը՝ վայրի բուսական և կենդանական աշխարհը և դրանց բնական միջավայրերը պահպանելու համար։ Հակառակ Ադրբեջանի պնդումների՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և այլ անկախ մարմինների զեկույցները փաստացի վկայում են, որ շրջակա միջավայրին հասցված վերջին տարիների վնասի պատասխանատուն հենց Ադրբեջանն է։ Հայաստանը հերքելու է Ադրբեջանի անհիմն պահանջները, ներառյալ՝ փոխհատուցման պահանջը: Հայաստանը, Բեռնի կոնվենցիայի անդամ պետություն դառնալուց ի վեր, հետևողականորեն հավատարիմ է իր հանձնառությանը՝ պահպանելու տարածաշրջանի վայրի բնությունն ու շրջակա միջավայրը։ Սա արտացոլվում է ինչպես Հայաստանի բնապահպանական քաղաքականության մեջ, այնպես էլ Բեռնի կոնվենցիայի Մշտական հանձնաժողովի աշխատանքներում ակտիվ ներգրավվածությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտնել էր, որ Բաքուն Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ փոխհատուցում պահանջելով շրջակա միջավայրին հասցված վնասի և Լեռնային Ղարաբաղի եզակի բնության իբր ոչնչացման համար։ Ավելի վաղ Հայաստանում հայտարարել էին, որ դատավարության շրջանակներում ադրբեջանական կողմի առաջ քաշած հարցերը որևէ կերպ կապված չեն կոնվենցիայի հետ։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ Հաագայի մշտական արբիտրաժային դատարան ներկայացված հայցը նոր չէ՝ այժմ ուղարկվել են նոր փաստաթղթեր։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |