Ստեփանակերտում բացվել է հնագիտական ցուցահանդես23 մայիսի 2009 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի է ունենում «Արցախում մշակութային հետազոտությունները» հնագիտական ցուցահանդեսը, որում ներկայացված են Շուշիի, հնագույն Տիգրանակերտ քաղաքի եւ Հանդաբերդի մենաստանի (Շահումյանի շրջան, պատմական Վերին Խաչեն) պեղումների ժամանակ հայտնաբերված ցուցանմուշներ: Ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը եւ Արցախի հնագիտական գիտարշավը Հայաստանի Մշակույթի նախարարության եւ ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչության կողմից, եւ նվիրված է Շուշիի ազատագրման 17-ամյակին եւ Թանգարանների միջազգային օրվան: Ցուցանմուշների մի մասը, որոնք պատկանում են հայկական էթնոսի գոյության պատմամշակութային տարբեր շրջաններին, հանրությանն առաջին անգամ է ներկայացվում: Արցախի հնագիտական գիտարշավի ղեկավար Համլետ Պետրոսյանի խոսքերով, Լեռնային Ղարաբաղում սկիզբ է առնում «նոր եւ լայնածավալ քաղաքականություն, որն ապագայում հնարավորություն կտա զգալ հարազատ մշակույթի կենարար ուժը»: Շուշիի, Տիգրանակերտի եւ Հանդաբերդի պեղումների ժամանակ հայտնաբերված բոլոր ցուցանմուշները հանձնվել են ԼՂՀ Պատմագավառագիտական թանգարան, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |