Սահակյան․ Վարդանյանը հրաժարվել է պետպաշտպանի ծառայություններից, քանի որ չի վստահում նրան![]() 14 փետրվարի 2025 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվում ընթացող շինծու դատավարության փետրվարի 13–ի նիստում հրաժարվել պետական պաշտպանից, քանի որ չի վստահում նրան։ Այդ մասին ասել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը, տեղեկացնում է News.am-ը։ «Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պետության կողմից նշանակված՝ պետական պաշտպանի ծառայություններից, որին դատախազը ներկայացրել էր առաջին նիստում` պատճառաբանելով, թե իբր ելնելով գործի բարդությունից, Վարդանյանին անհրաժեշտ է ևս մեկ պաշտպան։ Վարդանյանը հայտարարել էր, որ այդ փաստաբանն իրեն ոչ մի իրավական օգնություն չի ցուցաբերել, երբևէ չի այցելել մեկուսարան և ինքը նրան չի վստահում: Այդ ժամանակ մեղադրող կողմն առարկել էր՝ պնդելով, որ պետության կողմից նշանակված փաստաբանը պետք է մնա։ Սակայն, իմ տեղեկություններով, երեկվա նիստում պետական պաշտպանից հրաժարվելու՝ Վարդանյանի միջնորդությունը բավարարվել է: Վարդանյանի շահերն այնտեղ պաշտպանելու է Ադրբեջանում լիցենզավորված նրա մասնավոր փաստաբանը՝ Աբրահամ Բերմանը: Իսկ միջազգային փաստաբանի՝ Ջարեդ Գենսերի հետ տեսակցելու և նրա իրավաբանական օգնությունն ստանալու հնարավորությունից նա զրկված է, քանի որ Ադրբեջանի դատախազությունը մերժել էր Գենսերի՝ Բաքու այցելելու դիմումը»,–ասել է նա։ Անդրադառնալով Վարդանյանին ներկայացված անհավանական են ու զավեշտալի մեղադրանքներին՝ Սահակյանն ասել է, որ «ներկայացված մեղադրանքները դուրս են ողջամտության սահմաններից, ուստի անհնար է դրանք մեկնաբանել կամ հակափաստարկներ բերել դրանց»։ Բաքուն Ռուբեն Վարդանյանին մեղադրել է ադրբեջանցի դիվանագետների դեմ «Նեմեզիս–2» կազմակերպելու մեջ։ Նրան մեղադրում են նաև «2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու, «Ավրորա» հիմնադրամի և այլ կառույցների միջոցով զինված խմբավորումների ֆինանսավորման, զենքի մատակարարման և պահեստավորման մեջ: Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վարդանյանն, իբր, «վճարել է ապօրինի զինված խմբավորումների անդամներին, համագործակցել ՈՄԱ կազմակերպության ղեկավար Վլադիմիր Վարդանովի հետ՝ զինյալների պատրաստման նպատակով»։ Բացի այդ, հայտարարվել է, թե Վարդանյանը նախաձեռնել է «բանակցություններ ուղղաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման շուրջ՝ ապօրինի զինված խմբավորումների համար, ինչպես նաև դրանց արտադրության գործարանի կառուցման ուղղությամբ»։ Նրան մեղադրում են նաև ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգերի մատակարարման կազմակերպման մեջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |