Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել է՝ շարունակելու բրոնխիտի բուժումը

Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել է՝ շարունակելու բրոնխիտի բուժումը

PanARMENIAN.Net - 88-ամյա Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տեղափոխվել է հիվանդանոց՝ անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտություններ անցնելու և բրոնխիտի բուժումը շարունակելու նպատակով։ Այդ մասին ասվում է Վատիկանի հայտարարության մեջ։

«Փետրվարի 14–ի առավոտյան՝ ընդունելության ավարտին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տեղափոխվել է Հռոմի Ագոստինո Ջեմելլի հիվանդանոց՝ որոշ անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտությունների և բրոնխիտի բուժումը շարունակելու համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, պապը հայտնել էր վատառողջ լինելու, «ուժեղ մրսածության մասին»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա մոտ ախտորոշվել է բրոնխիտ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---