Խորվաթիայի նախագահը ծանոթացել է Մատենադարանի հին ձեռագրերին

PanARMENIAN.Net - Հայաստան իր այցի շրջանակներում Խորվաթիայի նախագահ Ստեֆան Մեսիչը մայիսի 23-ին այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: Մատենադարանում Խորվաթիայի նախագահը ծանոթացել է հին հայկական եւ օտարալեզու ձեռագրերի հավաքածուին, ինչպես նաեւ գրառում է կատարել այցելուների գրքում. «Հայաստանն ու հայ ժողովուրդն իր մեծ ավանդն է ներդրել համաշխարհային քաղաքակրթությունում»:



Էքսկուրսիայից հետո Ստեֆան Մեսիչը Մատենադարանին նվիրել է հին սլավոներենով IX դարի առաջին խորվաթական ձեռագիրը: Հայկական կողմն իր հերթին նվիրել է XIII դարի Կիլիկայի թագավոր Հեթում Երկրորդի Ճաշոց ձեռագիրը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---