«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ - ն KFW` Բնակարանային ֆինանսավորման ծրագրի շրջանակներում առաջատար դիրք է զբաղեցնում հիփոթեքային վարկերի տրամադրման գործում23 մայիսի 2009 - 13:54 AMT PanARMENIAN.Net - «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ - ն եւ Գերմանահայկական հիմնադրամի (KFW` Բնակարանային ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ) երկամյա համագործակցության ընթացքում Բանկն արդեն իսկ զբաղեցնում է առաջին տեղը ` թվով 10 բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տեղաբաշխված վարկերի ընդհանուր ծավալում ` տրամադրելով հիփոթեքային վարկեր ՀՀ քաղաքացիներին : Ի դեպ , նշված ծրագրի շրջանակներում տեղաբաշխված վարկերի ընդհանուր ծավալում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ - ի տեսակարար կշիռը կազմում է 19.5% (4.4 մլրդ ՀՀ դրամ ), հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:2009 թ - ի ապրիլի 30- ի դրությամբ Բանկից հիփոթեքային վարկ ստացած վարկառուների թիվը 156 է , որոնց տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմում է 931.8 մլն ՀՀ դրամ : Ընդ որում , բնակարանների ձեռքբերման վարկերը կազմում են ընդհանուր պորտֆելի 47.2%- ը , իսկ մնացած մասը բաժին է ընկնում վերանորոգման նպատակով տրամադրված վարկերին : Հիմնադրվել է բանկի հիմնադիրների ընդհանուր ժողովի որոշմամբ` 1994 թվականի դեկտեմբերի 14-ի հիմնադիր համաձայնագրի համաձայն, որով բանկը հանդես է գալիս որպես 1991 թվականի սեպտեմբերին հիմնադրված «Հայինվեստբանկ» փայատիրական բանկի իրավահաջորդ: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 40 լիցենզիա` տրված 10.12.1991թ.: 2006 թվականին «Հայինվեստբանկի» բաժնետոմսերի 35%-նոց փաթեթներ ձեռք բերեցին ուկրաինական «Ուկրպրոմբանկը» եւ ուկրաինական «Ալֆա-Գարանտ» ապահովագրական ընկերությունը: Նույն թվականին բանկի 30 % բաժնետոմսերի սեփականատերը դարձավ բրիտանական Վիրգինյան կղզիներում գրանցված «Քրիսթի Մենեջմենթ» ընկերությունը: 2006 թ. օգոստոսի 10-ին «Հայինվեստբանկ»-ի բաժնետերերի արտահերթ ժողովում միաձայն որոշվեց բանկը վերանվանել «Հայբիզնեսբանկի»: Բանկը հանդիսանում է SWIFT,Western Union, Anelik, Contact, ինչպես նաեւ ԱրՔա եւ MasterCard վճարային համակարգերի անդամ: Բանկն ունի 18 մասնաճյուղ, որոնցից 8-ը` Երեւանում, մեկական Գյումրիում, Վանաձորում, Քաջարանում, Թալինում, ինչպես նաեւ ԼՂՀ-ում` Ստեփանակերտում, Մարտունիում, Հադրութում, Ասկերանում, Մարտակերտում եւ Արմավիրում: 2008թ. նոյեմբերի 30-ի դրությամբ բանկն ունի 347 աշխատակից: 31.03.2009թ. դրությամբ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ընդհանուր ակտիվները կազմել են 46 322 881 հազ.դրամ, ընդհանուր պարտավորությունները`39 494 142 հազ.դրամ, իսկ ընդհանուր կապիտալը`6 828 739 հազ.դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |