Փաշինյանը Գերմանիայի հայ համայնքի հետ քննարկել է ՀՀ մարտահրավերներն ու բարեփոխումները![]() 17 փետրվարի 2025 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Մյունխենում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում նա ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին։ Վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են պետական կառավարման համակարգին, բարեփոխումների գործընթացին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև ՀՀ կառավարության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |