Նյու-Յորքում տեղի կունենա պոնտական հույների ցեղասպանության թեմայով բանավեճ

PanARMENIAN.Net - The Hellenic League of America-ն (HLA) Նյու-Յորքում «Hellenic Nationalist Perspectives» դասախոսություններ է կազմակերպում: Միջոցառման ընթացքում ելույթ կունենա պատմաբան Նիկոլաոս Թաներիսը, որը կներկայացնի Թուրքիայի անօրինական գործողությունները Փոքր Ասիայում եւ Կիպրոսում: 20-րդ դարում պոնտական հույների ցեղասպանության եւ հակահելլենիզմի թեման կներկայացնի Յոհաննիս Ֆիդանակիսը:



Միջոցառման շրջանակներում դասախոսությամբ հանդես կգա նաեւ դերասան եւ ակտիվիստ Ջովանի դե Նապոլին, որը խոսելու է Իտալիայի հյուսիսում բնակվող հույների ազգային նույնականացման մասին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---