Ուշակով. ՌԴ և ԱՄՆ պատվիրակությունների հանդիպումը կառուցողական էր![]() 18 փետրվարի 2025 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի և ԱՄՆ-իպատվիրակությունների բանակցություններն ավարտվել են, և դրանք կարելի է հաջողված համարել, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Բանակցությունները տևել են ավելի քան 4 ժամ։ «Տեղի ունեցավ շատ լուրջ խոսակցություն բոլոր այն հարցերի շուրջ, որոնք ցանկանում էինք քննարկել», –նշել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Հանդիպման արդյունքում կողմերը ձեռք են բերել հետևյալ պայմանավորվածությունները. -Մոսկվան և Վաշինգտոնը մտադիր են հաշվի առնել միմյանց շահերը և աշխատել երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, քանի որ դա շահավետ է երկու երկրների համար։ -Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման անցկացումը մոտ ապագայում քիչ հավանական է, իսկ կոնկրետ ամսաթվերի քննարկում դեռ չի եղել՝ անհրաժեշտ է մանրակրկիտ նախապատրաստական աշխատանք։ -Կողմերը կշարունակեն աշխատել առաջնորդների հանդիպման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ -Ռուսական և ամերիկյան պատվիրակությունները ներկայացրել են իրենց սկզբունքային դիրքորոշումները Ուկրաինայի հարցով։ -Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կսկսեն Ուկրաինայի վերաբերյալ բանակցային գործընթացը՝ որոշակի ժամանակացույցով։ Ուշակովը նաև ասել է, որ Ռուսաստանի բանակցային խմբի կազմը կորոշի նախագահ Պուտինը, մինչդեռ ԱՄՆ-ն դեռ չի նշանակել իր ներկայացուցիչներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Դեռևս անհասկանալի է։ Նախագահն ինքը կորոշի, երբ ստանանք ամերիկացի մասնակիցների անունները», — ասել է Ուշակովը։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն դեռևս չի նշանակել իր ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ամերիկյան կողմը ներկայացրել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլտցը և Մերձավոր Արևելքի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Մեկ շաբաթ առաջ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել, որը տևել էր մոտ մեկուկես ժամ։ Զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքացիների փոխանակման հետ կապված հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |