Հայերեն թարգմանված ո՞ր գրքերն են Wildberries-ում ամենավաճառվածը![]() 19 փետրվարի 2025 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում ավանդաբար նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Այս առիթով Wildberries և Russ միավորված ընկերության վերլուծաբանները ամփոփել են 2024 թվականի ընթացքում կատարված գրքերի գնումները՝ փաստելով, որ հայաստանցի ընթերցողների հետաքրքրությունը գրականության նկատմամբ զգալիորեն աճել է։ Մարկետփլեյսի տվյալներով՝ 2024 թվականին Wildberries-ի միջոցով վաճառվել է մոտ 350 հազար գիրք, ինչը 2023 թվականի համեմատ 12.2%-ով ավելի է։ Wildberries-ի վաճառքի տվյալները ցույց են տալիս, որ 2024-ին ամենապահանջված գրքերն էին. -մանկական ուսումնական գրքեր, -Նիկոլաս Սփարկսի հանրահայտ «Շտապիր սիրել» վեպը, -Ջեյմս Քլիըրիի «Ատոմային սովորություններ» բեսթսելերը, -Ռոբերտ Գրինի «Իշխանության 48 օրենքները» գիտահանրամատչելի գիրքը, -«The Book. Ինչպես վերստեղծել քաղաքակրթությունը»։ Հայերեն թարգմանված գրքերի վաճառքները նույնպես աճել են՝ 2023 թվականի համեմատ 8%-ով։ Այս կատեգորիայում առաջատար դիրքում է Ջոն Ստրելեքի առաջին բեսթսելերը։ Հայերեն թարգմանված գրքերի ԹՈՓ-5 ցանկում են. -Ջոն Ստրելեքի «Սրճարան աշխարհի վերջում», -Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր ֆերարին», -Ջո Նավարոյի «Ես տեսնում եմ՝ ինչ եք դուք մտածում», -Աստվածաշունչը, -Թիմ Սկորենկոյի «Mars Rover. Ակորդեոն. MRI. հայ գյուտարար մտքի պատմություն»։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |