Ութ երկիր չեն ներկայացել բռնցքամարտի աշխարհի առաջնությանը23 մայիսի 2009 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին, Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի վերջնական տվյալներով, մասնակցելու են 42 երկրների հավաքականներ:Ինչպես հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամլո ծառայությունը, մրցաշարին չեն մասնակցելու նախկինում հայտ ներկայացրած 8 հավաքականներ, որոնք են` Վենեսուելայի, Թունիսի, Չեխիայի, Սլովակիայի, Նիգերիայի, Մոնղոլիայի, Գանայի եւ Բոտսվանայի հավաքականները: Նշենք, որ հայտ ներկայացրած թիմերի սկզբնական քանակը 54 էր, բայց Մեքսիկայի, Արգենտինայի, Ուելսի եւ Թուրքմենստանի հավաքականները հրաժարվել են մասնակցությունից: Այսպիսով, Երեւանում բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցում են 42 երկրների հավաքականներ, այդ թվում` Ալժիրի, Ավստրալիայի, Բելոռուսի, Բուլղարիայի, Չինաստանի, Թայվանի, Կիպրոսի, Կուբայի, Դոմինիկյան Հանրապետության, Անգլիայի, Էկվադորի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Հունաստանի, Վրաստանի, Հունգարիայի, Հնդկաստանի, Իրանի, Իռլանդիայի, Իսրայելի, Ղազախստանի, Ղրղզստանի, Կորեայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Մարոկկոյի, Պուերտո-Ռիկոյի, Խորվաթիայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Շվեդիայի, Թայլանդի, Թուրքիայի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Սերբիայի եւ Հայաստանի հավաքականները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |