«Առէկսիմբանկը» շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը23 մայիսի 2009 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Ի թիվս «Արմավիր», «Արտաշատ» - «Աբովյան» արդեն գործող մասնաճյուղերի, կբացվի «Չարենց» մասնաճյուղը Եր-անում, որը կսպասարկի «Հայռուսգազարդի» մասնաճյուղին: Այսօրվա դրությամբ «Առէկսիմբանկի» գրասենյակների թիվը հասնում է 15-ի, որոնցից 6-ը Եր-անում են, 9-ը` շրջաններում: Հայ-ռուսական արտահանման-ներմուծման բանկ, հիմնադրվել է 1998 թվականին` ձեռնարկատիրության աջակցության եւ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ֆինանսական հոսքերի սպասարկման համար: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 80 լիցենզիա` տրված 05.08.98-ին: 2006 թվականի հոկտեմբերից բանկը մասնակցում է գերմանական KfW բանկի Հիփոթեքային շուկայի կայուն զարգացում ծրագրին: Բանկը հանդիսանում է VISA International եւ Master Card International միջազգային վճարային համակարգերի լիիրավ անդամ, SWIFT համակարգի անդամ: 2005 թվականի մոսկովյան Իմպէքսբանկը գնեց Առէկսիմբանկի բաժնետոմսերի 19,91%-ը: 2007 թվականի նոյեմբերի 29-ին Գազպրոմբանկը Բաց բաժնետիրական ընկերություն, ստանալով ՀՀ ԿԲ հավանությունը, ձեռք բերեց "Առէկսիմբանկ" ՓԲԸ բաժնետոմսերի հսկիչ փաթեթը: Տեղեկություններ "Առէկսիմբանկ" ՓԲԸ-ում նշանակալի մասնակցություն ունեցող բաժնետերերի մասին, նրանց անվանումը, մասնակցության չափը. "Գազպրոմբանկ" ԲԲԸ` 80,0854000%, Ռայֆֆայզենբանկ` 19,9146000%: 2009 թվականի մարտի 31-ի դրությամբ. ընդհանուր կապիտալ` 9 693 967 հազ. դրամ, ակտիվներ` 38 598 937 հազ. դրամ, պարտավորություններ` 28 904 970 հազ. դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |