ԵԽԽՎ համազեկուցողը Սիմոնյանին է ներկայացրել ՀՀ իր առաջիկա այցի մանրամասները![]() 20 փետրվարի 2025 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցող, մոնիթորինգի հանձնաժողովի անդամ Պիերո Ֆասսինոյի հետ։ Վերջինս Սիմոնյանին ներկայացրել է իր՝ Հայաստան կատարելիք առաջիկա այցի մանրամասները, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։ Իտալիայի Պատգամավորների պալատում Սիմոնյանը հանդիպել է նաև Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Բարձր գնահատելով երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի դերը երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում՝ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ թիրախային աշխատանքի արդյունքում հայ-իտալական հարաբերությունները կհասնեն զարգացման նոր մակարդակի: Քննարկումների առանցքում են եղել նաեւ տարածաշրջանային զարգացումներին, Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Իտալիայի Սենատը միաձայն՝ 112 կողմ ձայնով, բանաձև է ընդունել «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն ուղղված նախաձեռնությունների մասին»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |