ՊԵԿ-ը 2025–ի հունվարին ապահովել է 232.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետտուրքեր

ՊԵԿ-ը 2025–ի հունվարին ապահովել է 232.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետտուրքեր

PanARMENIAN.Net - 2025–ի հունվարին Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 232.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 55.2 մլրդ. դրամով կամ 31.1%-ով:

Մասնավորապես, հարկային մարմնի կողմից հավաքագրվել է մոտ 220.6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 34.6 մլրդ դրամով կամ 18.6%-ով: Իսկ մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է մոտ 32.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելի է 5.9 մլրդ դրամով կամ 21.8%-ով:

Այսպիսով, հարկային և մաքսային մարմիններն ընդհանուր հավաքագրել են 253.4 մլրդ դրամ, որից հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 20.6 մլրդ դրամ: Արդյունքում, հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով պետական բյուջե մուտքագրվել է 232.8 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---