Բրայզա․ Ոչ ոք չգիտի՝ ինչպիսին կլինի Հարավային Կովկասում Թրամփի քաղաքականությունը![]() 20 փետրվարի 2025 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան, ներկայացնելով իր տեսակետները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության վերաբերյալ, նշել է, որ նրա վարչակազմը արմատապես փոխում է ԱՄՆ ավանդական մոտեցումները, ինչը հստակ երևում է Ռուսաստանին վերաբերող բանակցություններից հետո։ Նա ասել է, որ Թրամփը չունի հստակ քաղաքականություն Հարավային Կովկասի վերաբերյալ և ոչ ոք չգիտի, թե ինչպիսին այն կլինի, սակայն նա լավ հնարավարություն ունի խաղաղության հասնելու ՀՀ և Ադրբեջանի միջև։ Բրայզան կարծիք է հայտնել, որ Թրամփը չունի ռազմավարություն, նա գործարարի պես է վարում արտաքին քաղաքականությունը՝ գործարքներ կնքելու սկզբունքով, հայտնում է Vesti.az-ը։ «Դա նշանակում է, որ եթե ինչ-որ բան զիջում է, ապա սպասում է ինչ-որ բան ստանալ փոխարենը։ Բայց սա ռազմավարություն չէ, այլ բիզնես»,–ասել է նա։ Բրայզան ընդգծել է, որ Թրամփի մոտեցումը խախտում է ԱՄՆ-ի երկարամյա քաղաքականությունը Եվրոպայի նկատմամբ։ «Կարծում եմ, Թրամփն աներևակայելի միամտություն է դրսևորում Պուտինի նկատմամբ։ Նա կարծում է, որ Պուտինը խաղաղություն է ուզում, բայց դա այդպես չէ։ Պուտինը պատերազմ է ուզում»,–ասել է նա։ Ինչ վերաբերում է Ուկրաինային շրջանցելով Ռուսաստանի հետ գործարքի հնարավորությանը, Բրայզան նշել է, որ այն անհնարին է։ «Ոչ մի հաջողություն չի լինի։ Սա փակուղի է»,–նշել է նախկին դիվանագետը։ Խոսելով ՀՀ հանդեպ ԱՄՆ քաղաքականության մասին՝ նա ասել է, որ Թրամփի գործողություններն անհնար է կանխատեսել։ «Նա շատ և շատ անկանխատեսելի մարդ է։ Ես 100 տոկոսով վստահ եմ, որ նոր քաղաքականություն գոյություն չունի, ուստի, կշարունակվի Բայդենի քաղաքականությունը։ Սակայն, եթե լուրջ փոփոխություններ տեղի ունենան ԱՄՆ և ՌԴ հարաբերություններում, կփոխվի նաև Վաշինգտոնի մոտեցումը Հայաստանի հանդեպ։ Բայդենն ու ԵՄ–ն իրոք ամրապնդում էին ՀՀ հետ հարաբերությունները, քանի որ Փաշինյանը հայտարարել է երկիրը ՌԴ ազդեցությունից դուրս բերելու և Արևմուտքի հետ մերձենալու ցանկության մասին։ Հենց այդ պատճառով էր Հայաստանն այդպիսի աջակցություն ստանում։ Իհարկե, մեծ հաշվով, դա ՌԴ դեմ ուղղված քաղաքականություն էր, բայց եթե Թրամփին հաջողվի կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ, ապա Վաշինգտոնը կարող է փոխել նաև իր քաղաքականությունը ՀՀ հանդեպ»,–ասել է Բրայզան։ Այն հարցին, թե հնարավո՞ր է Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավում, Բրայզան նույնպես չի պատասխանել։ «Չգիտեմ։ Ինչպես արդեն ասացի, Թրամփը չի վարում որևէ հստակ քաղաքականություն այս տարածաշրջանի նկատմամբ։ Հետևաբար, ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի Ադրբեջանի հետ։ Կարող եմ ասել միայն, որ ներկայումս հարաբերությունները չեն գտնվում այն մակարդակի վրա, ինչ, օրինակ, Բուշի կամ Օբամայի օրոք»,–հավելել է նա։ Բրայզան ընդգծել է, որ Թրամփն ավելի շատ կենտրոնացած է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված խնդիրների վրա։ Բրայզան նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ նշելով, որ եթե Թրամփը ցանկանում է խաղաղության գործընթացում ներգրավվել, ապա սա հարմար պահ է։ «Եթե Թրամփը ցանկանում է խաղաղություն հաստատել, սա նրա համար հիանալի հնարավորություն է»։ Նա նշել է, որ թեև կողմերը մոտ են համաձայնության, կան քաղաքական խոչընդոտներ։ «Մենք գիտենք, որ երկու կողմերն էլ մոտ են համաձայնության, բայց Փաշինյանը լուրջ քաղաքական դիմադրության է հանդիպում»,–ասել է նա։ Անդրադառնալով ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններին, Բրայզան դրանք լուրջ ռիսկ է համարել հետխորհրդային տարածքի համար։ «Սա հսկայական ռիսկ է։ Թրամփը փաստացի Պուտինին ուղերձ է հղում, որ նա կարող է ուժ կիրառել հարևանների նկատմամբ՝ առանց լուրջ հետևանքների»,–նշել է նա։ Նրա խոսքով, եթե Մոսկվա-Կիև բանակցությունները ձախողվեն, Թրամփը կարող է կոշտ քայլեր ձեռնարկել, եթե՝ ոչ, ապա դա վատ հետևանքներ կունենա բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների համար։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |