Բերման է ենթարկվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը![]() 20 փետրվարի 2025 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը բերման են ենթարկվել իրավապահների կողմից։ Այդ մասին ասվում է Ղուկասյանի ֆեյսբուքյան էջում։ «Քիչ առաջ ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը: Սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը: Մարզային վարչության շենքի դուռը կրկին ապօրինաբար փակվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի առջև»,–ասվում է գրառման մեջ։ Կազմակերպիչները կոչ են անում Գյումրիի բնակիչներին ինքնաբուխ հավաքվել վարչության շենքի մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելու համար։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |