Վերաքննիչը մերժել է Ավինյանի մասին հրապարակումը զրպարտություն ճանաչելու որոշումը![]() 21 փետրվարի 2025 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է զրպարտություն ճանաչել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերաբերյալ հրապարակումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Սոս Հակոբյանը։ «Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է «Փաստինֆո» լրատվական կայքի անունից իմ կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ բեկանելով դատավոր Երեմ Եսոյանի վճիռը, որով բավարարվել էր «Փաստինֆոյի» հոդվածում տեղ գտած արտահայտությունները զրպարտություն համարելու վերաբերյալ հայցադիմումը»,– գրել է նա։ Փաստաբանի խոսքով՝ խոսքը վերաբերում է այն հոդվածին, որով լրատվամիջոցը իր հետաքննության արդյունքում եզրակացրել էր, որ Տիգրան Ավինյանի պաշտոնավարումն՝ որպես քաղաքապետի տեղակալ և ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ, եղել է ապօրինի։ «Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել բողոքում մեր մի շարք պնդումները. օրինակ, որ Ավինյանին ուղղված քննադատությունը կապված է եղել ոչ թե վերջինիս անձնական կյանքի, այլ՝ քաղաքական գործիչ, փոխքաղաքապետ և քաղաքապետի տեղակալի թեկնածու լինելու հետ։ Վերաքննիչ դատարանը այս տեսանկյունից նշել է` հանրային իշխանությունների գործունեության կոշտ քննադատությունը ոչ միայն թույլատրելի է, այլ նաև անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»,– ընդգծել է Հակոբյանը։ Վերաքննիչ դատարանը նաև հաստատել է, որ «Փաստինֆո»-ի կողմից հնչեցված արտահայտությունները եղել են փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություններ, որոնք վերաբերել են քաղաքապետի թեկնածուի վարքագծին։ Ըստ փաստաբանի՝ դատարանը արձանագրել է, որ պատասխանող կողմը նույնիսկ փորձել է ապացուցել, որ «Փաստինֆոն» նպատակ չի ունեցել նսեմացնել Տիգրան Ավինյանի արժանապատվությունը կամ գործարար համբավը։ Վերաքննիչ դատարանը շեշտել է, որ առաջին ատյանի դատարանը սխալ է բաշխել կամ պատշաճ չի բաշխել ապացուցման բեռը, ինչի պատճառով չի կարող վճիռը պարզապես բեկանել կամ փոփոխել, այլ պետք է այն ամբողջությամբ վերադարձնի նոր քննության։ 2023 թվականին ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ Տիգրան Ավինյանի գործով քրեական վարույթը Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցվել է Քննչական կոմիտե։ Այս վարույթը սկսվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) կողմից 2022 թվականի դեկտեմբերին, քանի որ Տիգրան Ավինյանը, 2022 թվականի սեպտեմբերի 23-ին ընտրվելով Երևանի փոխքաղաքապետ, շարունակել էր զբաղեցնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |