Կառավարությունը կշարունակի աջակցել անհետ կորած զինծառայողների ընտանիքներին

Կառավարությունը կշարունակի աջակցել անհետ կորած զինծառայողների ընտանիքներին

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մտադիր է շարունակել 2020 թվականի պատերազմում անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրվող սոցիալական աջակցությունը՝ այն երկարաձգելով մինչև 2025 թվականի փետրվար ամիսը ներառյալ, հայտնում է Արմենպրեսը։

Ներկայումս գործող կարգավորման համաձայն, որը հաստատվել է 2020 թվականի դեկտեմբերին, պետությունը ամսական 300 հազար դրամ աջակցություն է հատկացնում անհետ կորած զինծառայողների ընտանիքներին, սակայն սկզբնական ծրագրով այս աջակցության տրամադրումը պետք է ավարտվեր 2024–ի դեկտեմբերին։

Նախատեսվող փոփոխության արդյունքում ծրագրի ժամկետը կերկարաձգվի ևս երկու ամիս։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարվելու է առաջարկ ներկայացնել այս գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ։

Այս փոփոխությունը նպատակ ունի մեղմել պատերազմից տուժած ընտանիքների սոցիալական բեռը։ Կառավարությունը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովության ուղղությամբ։

Ներկայումս 22 ընտանիք դեռևս չունի դատական որոշում իրենց հարազատներին անհetտ բացակայող ճանաչելու վերաբերյալ, ինչի հետևանքով նրանց վճարումները կդադարեցվեին 2025 թվականի փետրվարի 1-ից։ Աջակցությունը շարունակելու համար անհրաժեշտ է 6.6 միլիոն դրամ, որը կհատկացվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրված բյուջետային միջոցներից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---