Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմում ՀԱԵ ունեցվածքի բռնագրավման փորձը![]() 22 փետրվարի 2025 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու պատրիարքարանի ունեցվածքը բռնագրավելու փորձը՝ նշելով, որ այդ քայլը ոտնահարում է կրոնական ազատությունը և վտանգի տակ դնում քրիստոնեական համայնքները։ ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Ջերի Փիլայն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ նման գործողությունը վտանգավոր նախադեպ է ստեղծում, հայտնում է Արմենպրեսը։ «Դատապարտում ենք այս գործողությունը որպես կրոնական ազատության դեմ աղաղակող ոտնձգություն և Երուսաղեմի սրբավայրերի կառավարման պատմական ստատուս քվոյի անհանգստացնող խախտում», – ասված է հայտարարության մեջ։ Փիլայը նշել է, որ Հայոց պատրիարքարանը դարեր շարունակ քրիստոնեական մյուս հաստատությունների կողքին պահպանել է Սուրբ Երկրի ժառանգությունը՝ ծառայելով որպես հավատքի և արդարության խորհրդանիշ։ Նրա խոսքով՝ պատրիարքարանի դեմ ձեռնարկվող հարկադրական միջոցները ոչ միայն իրավական և բարոյական անարդարություն են, այլև վտանգավոր նախադեպ, որն սպառնում է Երուսաղեմի քրիստոնեական համայնքներին։ «Այս անխոհեմ գործողությունը քրիստոնեական համայնքների դեմ ուղղված ճնշումների, հողային վեճերի և ահաբեկման լայնածավալ գործողությունների մի մասն է, որոնք ԵՀԽ-ն բազմիցս դատապարտել է», - նշել է Փիլայը։ Խորհուրդը կոչ է արել Իսրայելի իշխանություններին անհապաղ դադարեցնել այս գործընթացը և պահպանել Երուսաղեմի միջազգայնորեն ճանաչված ստատուս քվոն։ ԵՀԽ-ի գլխավոր քարտուղարը նաև միջազգային հանրությանը, կրոնական և քաղաքական առաջնորդներին հորդորել է վճռական քայլեր ձեռնարկել՝ քրիստոնեական համայնքների իրավունքների պաշտպանության և Սուրբ Երկիրը խաղաղության և համակեցության վայր պահելու համար։ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը զգուշացրել է, որ Իսրայելի իշխանությունները փորձում են ապօրինի ձևով խլել Հայոց եկեղեցուն պատկանող ունեցվածքը։ Երուսաղեմի քաղաքապետարանը նախատեսում է բռնագանձել դարեր շարունակ Հայ առաքելական եկեղեցու թեմին պատկանող գույքը և աճուրդի հանել այն՝ հիմնավորելով դա 1994 թվականից ի վեր գոյացած համայնքային պարտքերով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |