ԱՄՆ–ն այլևս չի մեղադրում ՌԴ–ին Ուկրաինայում պատերազմը սկսելու մեջ![]() 22 փետրվարի 2025 - 12:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն նոր բանաձև է առաջարկել ՄԱԿ–ին, որով չի մեղադրում Ռուսաստանին Ուկրաինայում հակամարտությունը սկսելու մեջ։ Փոխարենը Վաշինգտոնը ներկայացրել է սեփական նախաձեռնությունը՝ «Ճանապարհ դեպի խաղաղություն» անվանումով, գրում է ՌԻԱ Նովոստին իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթի վրա հղումով։ Բանաձևի տեքստը բաղկացած է ընդամենը երեք կետից։ Այն արտահայտում է ցավակցություն «ռուս-ուկրաինական հակամարտության» զոհերի համար, կոչ է անում հնարավորինս շուտ դադարեցնել ռազմական գործողությունները և հաստատել կայուն խաղաղություն երկու երկրների միջև։ Բացի այդ, շեշտվում է, որ ՄԱԿ-ի հիմնական նպատակը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումն է, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորումը։ Փփաստաթղթում բացակայում են Արևմուտքի կողմից հաճախ օգտագործվող ձևակերպումները «ռուսական ներխուժման» մասին, ինչպես նաև պահանջը՝ ռուսական զորքերը միակողմանիորեն դուրս բերելու Ուկրաինայից։ Սակայն Ռուսաստանը բանաձևի մեջ փոփոխություն է մտցրել՝ նշելով, որ անհրաժեշտ է վերացնել հակամարտության խորքային պատճառները։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հակառուսական բանաձևի նախագծի հարցում առաջին անգամ ԱՄՆ-ն համահեղինակ չի դարձել։ Փաստաթղթում պահանջվում է անհապաղ և անպայմանորեն դուրս բերել ռուսական զորքերը, սակայն այն չի անդրադառնում ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությամբ։ 2022 թվականի փետրվարից սկսած՝ Գլխավոր վեհաժողովը պարբերաբար նիստեր է գումարում Ուկրաինայի թեմայով 11-րդ արտակարգ հատուկ նստաշրջանի շրջանակում։ Դրանց ընթացքում արդեն ընդունվել է վեց բանաձև, որոնք աջակցում են Կիևի դիրքորոշմանը և անտեսում Մոսկվայի մտահոգությունները։ Մինչ այժմ ԱՄՆ-ն անփոփոխ կերպով համահեղինակ էր այս փաստաթղթերի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի և արևմտյան այլ երկրների հետ միասին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |