ՀՀ-ում համատեղ արդյունաբերական գոտիների ստեղծման հարցը քննարկվել է Թեհրանում![]() 22 փետրվարի 2025 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Իրանում գտնվող Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը մասնակցել է «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսին, հանդիպել Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Դեհղան Դեհնավիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորությունները, ներդրումային համագործակցության հեռանկարները, ինչպես նաև ՀՀ-ում համատեղ արդյունաբերական գոտիների ստեղծման ուղղությամբ փոխգործակցության զարգացումը։ Այնուհետև Էդգար Զաքարյանը և դեսպան Գրիգոր Հակոբյանը մասնակցել են «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որտեղ ելույթ են ունեցել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |