ԱԺ նախագահը իտալացի պաշտոնյաների հետ հանդիպմանը բարձրացրել է Բաքվում պահվող գերիների հարցը![]() 22 փետրվարի 2025 - 13:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ով աշխատանքային այցով Իտալիայում է, հանդիպել է այդ երկրի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջուլիո Տրեմոնտիի, փոխնախագահ Պաոլո Ֆորմենտինիի և հանձնաժողովի այլ անդամների հետ։ Սիմոնյանն իտալացի գործընկերների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդրի վրա՝ ընդգծելով դրա հրատապությունն ու կարևորությունը։ Հանդիպման ընթացքում, բացի հայ-իտալական համագործակցությանը և միջխորհրդարանական կապերին առնչվող հարցերից, քննարկման առանցքում եղել են Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսվող խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս: Նա հավելել է, որ այդ մասին կան հետախուզական տվյալներ և որ նպատակը էսկալացիա հրահրելն է։ Բաքուն ժխտում է այդ մեղադրանքները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |