Ձյան և բքի պատճառով ՀՀ–ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ![]() 24 փետրվարի 2025 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Վատ եղանակային պայմանները դժվարություններ են ստեղծել Հայաստանի մի շարք ճանապարհահատվածներում, որտեղ առկա են փակ և դժվարանցանելի հատվածներ: Փետրվարի 24-ի՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Սաստիկ բքի հետևանքով Թթուջուր-Նավուր ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Նաիրիի, Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Վանաձորի, Սևանի, Գավառի, Տաշիրի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Հրազդանի, Դիլիջանի, Թալինի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, ինչպես նաև Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներy շարունակում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները ճանապարհներին։ Առաջիկա օրերին սպասվում է հիմնականում առանց տեղումների, սակայն ցուրտ և քամոտ եղանակ։ Փետրվարի 24-25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը և 28-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ, սակայն փետրվարի 24-ին և 26-ին այն կուժգնանա՝ հասնելով 15-18 մ/վ, իսկ փետրվարի 25-ին՝ 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը նվազել է 6-9 աստիճանով։ Երևանում փետրվարի 24-26-ին, 27-ի գիշերը և 28-ին տեղումներ չեն կանխատեսվում։ Մայրաքաղաքում ջերմաստիճանը ցերեկը կլինի -1․․․ -3 աստիճան, իսկ երեկոյան կնվազի՝ հասնելով -6․․․ -8 աստիճանի։ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է միայն բեռնատարների համար, հայտնում է փրկարար ծառայությունը։ «Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է միայն բեռնատարների համար», - նշված է հաղորդագրության մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |