Մայիսին կօծվի Մինսկի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին![]() 24 փետրվարի 2025 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի մայրաքաղաքի հայ համայնքն առաջիկա տարում կունենա իր եկեղեցին, որի օծման արարողությանը կմասնակցեն բարձրաստիճան հոգևոր և պետական գործիչներ: Մինսկում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին կբացվի 2025 թվականի մայիսին։ Այդ մասին հայտնել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը՝ Մարտական փառքի կենտրոնի՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի թանգարանի բացման ընթացքում։ Օծման պաշտոնական օրը կորոշվի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, ով ներկա կլինի արարողությանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հայտնում է Sputnik Արմենիան։ Ավելի վաղ, Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը նշել էր, որ եկեղեցու կառուցումն այն ծրագրերից է, որոնք արտացոլում են բելառուս և հայ ժողովուրդների իրական կապերը՝ ի հակադրություն Երևանի ներկայացուցիչների կողմից բելառուսական իշխանությունների հասցեին հնչեցված քննադատությունների։ Մինսկում բնակվում է մոտ 30 հազար հայ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |