«Ուլիխանյան» արտ-ակումբում տեղի կունենա New Qintet ջազ-ֆանկ խմբի համերգը25 մայիսի 2009 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Երեւանում քիչ չեն այն ակումբներն, որոնք ունեն աշխատանքի սեփական ոճը, զարգացման մշտական ծրագրեր, հաճախորդների ավելացող քանակ: Այդ ակումբների թվում կարճ ժամանակահատվածում կարողացավ աչքի ընկնել «Ուլիխանյան» արտ-ակումբն, որը տարբեր պարային, գրական, երաժշտական երեկոներ է անցկացնում եւ կազմակերպում է գեղարվեստական ցուցահանդեսներ: Հերթական համերգը «Ուլիխանյան» արտ-ակումբում տեղի կունենա այսօր New Qintet ջազ-ֆանկ խմբի մասնակցությամբ: Հնգյակում ընդգրկված են հայտնի երաժիշտներ Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն), Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Արտյոմ Մանուկյանը (բաս), Արման Ջալալյանը (հարվածային գործիքներ), Երվանդ Սարգսյանը (շեփոր): New Qintet-ի երաժիշտները վաղուց արդեն ծանոթ են ջազի սիրահարներին «Time Report»-ում, «Armenian Navy Band» եւ «Katuner»-ում իրենց աշխատանքով: «Ուլիխանյան» արտ-ակումբում երաժիշտները վերաբերվում են ելույթներին որպես մի ստեղծագործական երեւույթի, այլ ոչ թե որպես աշխատանքի եւ շատ հաճախ իմպրովիզացիաներին մասնակցում է նաեւ հանդիսատեսը: New Qintet-ի երաժշտությունը շատ աշխույժ է, մեղեդային ու հզոր: Գրեթե բոլոր կոմպոզիցիաների հեղինակը ինքը Արեմն Հյուսնունցն է: Առաջին իսկ պաշտոնական ելույթը ակումբում ցույց տվեց, որ այդ կոլեկտիվը ժամանակակից հայկական ջազի առաջատարի ակնհայտ հավակնորդ է: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |