Փոխքաղաքապետ․ «Վեոլիա ջուրը» 5 մլրդ դրամ կուղղի Երևանի ենթակառուցվածքների բարելավմանը![]() 24 փետրվարի 2025 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ նախորդ շաբաթ հաստատվել է «Վեոլիա ջուր» ընկերության այս տարվա աշխատանքների նոր ծավալը։ Նա դիմել է փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին՝ խնդրելով ներկայացնել ծրագրի մանրամասները։ Հովհաննիսյանի խոսքով՝ «Վեոլիա ջուրը» նախատեսում է մոտ 5 մլրդ դրամի ներդրում կատարել և արդիականացնել ենթակառուցվածքները տարբեր թաղամասերում։ «Ըստ կազմակերպության՝ կա ջրի որոշակի կորուստ, և առկա է ենթակառուցվածքների թարմացման խնդիր։ Մասնավորապես, Նուբարաշենում էական աշխատանք է իրականացվելու ընկերության կողմից»,- նշել է Հովհաննիսյանը, հայտնում է Radar.am-ը։ Նա հավելել է, որ վերանորոգման ծրագրերը ներառում են նաև Կոնդ թաղամասը, Մալաթիա-Սեբաստիան և Աջափնյակը։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանը տրամադրելու է անհրաժեշտ շինթույլտվությունները, որից հետո «Վեոլիա ջուր»-ը հնարավորինս արագ կմեկնարկի ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքները նշված տարածքներում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |