Փոխվարչապետ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մարտին կմեկնի Փարիզ![]() 24 փետրվարի 2025 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մարտին կմեկնի Փարիզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։ Պատվիրակությունը ֆրանսիայում կլինի մարտի 5-7-ը։ Պատվիրակության կազմում ընդգրկվել է նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։ Պատվիրակության՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝ - Տիգրան Խաչատրյանինը, Արման Ադիլխանյանինը, Անահիտ Ավետիսյանինը, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայության հետ կապված ծախսերը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին. - Դավիթ Խուդաթյանինը և Քրիստինե Ղալեչյանինը՝ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին․ - Վահե Հովհաննիսյանինը՝ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին. - Վահան Կոստանյանինը՝ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։ Խաչատրյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետին հաշվետվություն կներկայացնի Ֆրանսիա գործուղման արդյունքների մասին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |