Բուհական ընդունելության 1-ին փուլի քննություններին մասնակցել են ռեկորդային թվով դիմորդմեր![]() 24 փետրվարի 2025 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են ռեկորդային թվով դիմորդներ՝ 2025–ի ձմեռային փուլին մասնակցել է 11,608 դիմորդ՝ նախորդ տարվա 9671-ի փոխարեն։ Քննությունների արդյունքները ներկայացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։ Դիմորդմերն, ընդհանուր առմամբ, հանձնել են 21,221 քննություն։ Քննությունները կազմակերպվել են 50 տարբեր կենտրոններում, ինչը համակարգի ներդրումից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Մինչ այս, առավելագույն թիվը եղել է 41, հայտնում է Panorama.am-ը։ «Առաջին փուլին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր կարող են դիմորդ լինել՝ անցած կամ այլ տարիների շրջանավարտներ, արտերկրում ապրողներ։ Քննության մասնակիցներից 10,765-ը եղել են 12-րդ դասարանների աշակերտներ։ Հայաստանի քաղաքացի է եղել 11, 299 դիմորդ, այլ երկրներից՝ 309-ը։ Առավել մեծ թիվ եղել է Ռուսաստանից՝ 251 դիմորդ»,– ասել է Նասիբյանը։ Նա հիշեցրել է, որ քննությունների առաջին փուլի արդյունքներից դժգոհ դիմորդները կարող են կրկին փորձել իրենց ուժերը հունիս-հուլիս ամիսներին։ Անցած տարի երկրորդ փուլի քննություններին չեն մասնակցել առաջին փուլի մասնակիցների 15 տոկոսը։ Ըստ ներկայացված տվյալների, դիմորդների մեծ մասը հանձնել է անգլերեն քննություն՝ 6 452 հոգի, երկրորդ տեղում մաթեմատիկան է՝ 5 151 դիմորդով, իսկ երրորդը հայոց լեզուն է, որը հանձնել է 4 355 դիմորդ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |